Մենք հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է իրանական Irna գործակալությունը։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու կողմերի ջանքերը՝ հիմնվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին։
Քանանին նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի դիվանագիտական համակարգի և հարակից այլ կառույցների կարևոր առաջնահերթություններից է, և այդ խնդիրն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա։
«Օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը և տարածաշրջանի երկրների շահերի ապահովմանը։ Կովկասյան տարածաշրջանում միլիտարիզմի ուժեղացմանը տանող մոտեցումը կբարդացնի ու կվնասի այդ տարածաշրջանի անվտանգությանը, ինչին Իրանը դեմ է»,- շարունակել է խոսնակը։
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ապրիլի 19-ի արդյունքները ողջունել են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։
***
Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:
https://civilnet.am/news/772587/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%af%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%ab%d5%bd%d5%af%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4/Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով ութ հանդիպում է կայացել՝ վեցը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։
Civilnet











