Գլխավոր Լրահոս

Նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ․ Նոյեմբերյան համայնք

Նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ․ Նոյեմբերյան համայնք

Նոյեմբերյան համայնքը հայտարարում է, որ համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։ Համայնքի տարածած հայտարարությունում ասվում է, որ «նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ» և «փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։

Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։

Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»,- ասված է հայտարարությունում։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի գյուղապետերը, ինչպես նաև մի քանի գյուղացիներ ապրիլի 22-ին կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշումներով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից ստեղծվել է երկու աշխատանքային խումբ։ Դրանցից մեկում ներառվելու են Տավուշի մարզի մի շարք համայնքապետեր, մյուսում՝ ԱԱԾ, ՊՆ և Կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ։ Առաջին աշխատանքային խմբում, մասնավորապես, ընդգրկվել են Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան, Իջևան համայնքների ղեկավարները և Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց գյուղերի վարչական ղեկավարները։ Վերջին երեք համայնքներից նաև մեկական բնակիչներ կներառվեն խմբում։

https://civilnet.am/news/772868/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%83%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%ae%d5%ab-%d5%b8%d6%80%d6%87%d5%a7-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b9%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d5%a1%d5%ae/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում