Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են խաղաղության գործընթացին, սահմանազատմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
«Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել: Վարչապետը նաև դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Բլինքենը ընդգծել են 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում․ «Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը»,- հայտնում են կառավարությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով՝ 2023-ի հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացված եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։
https://civilnet.am/news/773414/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%a1%d5%a3%d5%b6/Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Civilnet










