Գլխավոր Լրահոս

Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները․ «Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրությունում։

Պապիկյանն ու Քվինը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

«Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը և դեսպան Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,- տեղեկացնում են պաշտպանական գերատեսչությունից։

https://civilnet.am/news/771379/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%b7%d5%bf%d5%a1%d5%ba%d6%85%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a4%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում