Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, նշում է, որ Հայաստանում իշխանափոխության հնարավորություն չի տեսնում։
Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026-ին։
Դիտարկմանը, թե 2018-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաքային պայքարով եկավ իշխանության, Սիմոնյանն ասաց․ «2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց ընտրելու իր իրավունքը։ Հաջորդ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով»։
***
Սահմանազատման դեմ Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվո Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- երթի մեկնարկին ասել է Տավուշի թեմի առաջնորդը։
https://civilnet.am/news/774261/%d5%a2%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%bf-%d5%bd%d6%80%d5%a2%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d5%ae-%d5%a5%d6%80%d5%a9%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-6-%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%be%d5%ab-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%b2%d5%a6%d5%b8%d6%82%d6%81/Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Ապրիլի 29-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։
Civilnet











