Գլխավոր Լրահոս

Կրեմլում մեծապես կարևորում են մայիսի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպումը․ Ուշակով

Կրեմլում մեծապես կարևորում են մայիսի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպումը․ Ուշակով

Կրեմլում մեծ կարևորություն են տալիս մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը․ այսօր հայտարարել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կօգնի շատ բան հստակեցնել երկկողմ հարաբերություններում։

Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթաժողովին, նույն օրը կայանալու է Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը։

«Ուզում եմ շեշտել, որ մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս հենց այս երկկողմ հանդիպմանը, որը, իմ պատկերացմամբ, կօգնի բազմաթիվ բաներ հստակեցնել»,- ասել է Ուշակովը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Կրեմլում ակնկալում են բազմաթիվ խնդրահարույց հարցերի անկեղծ քննարկում։

«Վերջին շրջանում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ինչպես ակնկալում ենք, անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների կողմից»,- ասել է Ուշակովը և հիշեցրել, որ Պուտինն ու Փաշինյանը վերջին անգամ հանդիպել են 2023-ի դեկտեմբերին, ինչից հետո «գրեթե չեն շփվել»։

Կրեմլի պաշտոնյան մատնանշել է Հայաստանից հնչող քննադատությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի հասցեին, ինչպես նաև ընդգծել Արևմուտքի հետ զարգացող երկխոսությունը, ինչը, նրա խոսքով, անհրաժեշտ է քննարկել։

Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այն կայանալու է մայիսի 7-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում