Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը չեն մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին

Փաշինյանն ու Ալիևը չեն մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի ավանդական շքերթին․ այսօր հայտնել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նա հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները։

 «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի կարողանա մասնակցել շքերթին, չի մասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա հենց վերջերս՝ 10 օր առաջ էր Մոսկվայում, նրա հետ անցկացվել են սերտ շփումներ, հինգժամյա շփում նախագահների միջև։ Դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանում հենց այդ օրերին անցկացվելու է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- ասել է Ուշակովը։

Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այն կայանալու է մայիսի 7-ին։

2023 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում Հաղթանակի շքերթին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում