Գլխավոր Լրահոս

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ ոտնձգության գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ ոտնձգության գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամաբ երևանյան ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2024-ի մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Ոսկանյանի հետ, նրան ձեռքով անհարգալից ժեստ են ցույց տվել, վերցրել են հեռախոսը, այն վերադարձրել և քաշքշել՝ «պատճառելով ֆիզիկական ցավ»։

Քրեական վարույթը նախաձեռնվել է խմբի կազմում խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով։ Ոսկանյանը ճանաչվել է տուժող։

Ոսկանյանը, անդրադառնալով միջադեպի պատճառներին, նախկինում նշել էր, որ վստահ է՝ տեղի ունեցածը իր մասնագիտական գործունեության հետ է կապված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում