Գլխավոր Լրահոս

«Նոյեմբերի 9-ի իններորդ կետում չկա խոսք նրա մասին, որ որևէ տարածք պետք է դուրս լինի ՀՀ վերահսկողությունից»․ Փաշինյան

«Նոյեմբերի 9-ի իններորդ կետում չկա խոսք նրա մասին, որ որևէ տարածք պետք է դուրս լինի ՀՀ վերահսկողությունից»․ Փաշինյան

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքավար Հանրապետության միջև կապի մասին է։ Ո՛չ, դա դրա մասին չէ»,- մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը  տարաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է․ «Քանի որ այդտեղ կա առանձհատկություն երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի։ Ո՞ր ճանապարհն է ապաշրջափակել այսօր։ Մենք, ընդհակառակը, ասել ենք, որ պատրաստ ենք, և կառավարության նախագծում շրջանառվում է անցման կետերը դնելու կետը, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև»։ 

Փաշինյանը կարծիքով՝ Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։

«Ընդ որում, իրեքն ասում են՝ եթե այդ ճանապարհները մեզ Հայաստանը չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք, մենք ասում ենք՝ նույն ձևով, ինչ Իրանն է պատրաստ տրամադրել, մենք նույնպես պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ։ Որովհետև նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավազորությունը որևէ ձևով սահմանափակվում են։ Չկա՛ այդպիսի բան, բացարձակ, էդպիսի բան գոյություն չունի։ Շահարկվում է և փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի համաձայն երրորդ կողմը պիտի ապահովի անվտանգություն ՀՀ տարածքով»,- ասաց վարչապետը։ 

Ըստ Փաշինայնի՝ նոյեմբերի 9-ի իններորդ կետում գրված է, որ անվտանգության ապահովման երաշխավորը ՀՀ-ն է։ 

«Հաջորդը՝ նոյեմբերի 9-ի իններորդ կետում չկա ոչ մի ձևակերպում նրա մասին, որ ՀՀ որևէ տարածք պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից և որևէ երրորդ կողմ, մանսավորապես, ՌԴ-ն այն պետք է վերահսկի։ Նման բան չկա, գոյություն չունի ուղղակի։ Գրված է` «Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России,- մեջբերեց վարչապետը։  

Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է, որ այս կետի մեկնաբանությունը արտահայտված է Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն է տրվում ՌԴ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ․ «Այսինքն սուբյեկտը, որը ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Այդ կետը որևէ կերպ չի նշանակում, ՌԴ-ն անպայման պետք է լինի տեղում»։ 

Վարչապետը ասաց, որ փորձ է արվում զուգահեռ անկացնել Լաչինի միջանցքի հետ։ 

«Կա՞ այսօր Լաչինի միջանցք։ Ինչո՞ւ չկա։ Հայտարարության մեջ կա կետ Լեռնային Ղարաբաղի շփման գծի մասին։ Կա՞ շփման գիծ»,- հարցադրում արեց Փաշինյանը։  

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի հայտարարության 9-րդ կետում նշված է, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում