Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 236 մլն եվրո վարկ կվերցնի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար

Կառավարությունը 236 մլն եվրո վարկ կվերցնի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի հետ 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր է կնքելու՝ «Հյուիսի-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Վարկային համաձայնագիրը հավանության արժանացնելու որոշումը ներառված է կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում։ 

Սիսիան-Քաջարան հարավային հատվածի երկարությունը 24,25 կիլոմետր է։ Ըստ կառավարության՝ ասֆալտբետոնե ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  որի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ընդհանուր առմամբ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ճանապարհը ունենալու է 11 մետր լայնություն, 3 երթևեկելի գոտի, 5 թունել, 11 կամուրջ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032-ի նոյեմբերը։ Ակնկալվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորմանը կմանսակցի նաև Եվրոպական ներդրումային բանկը։ 

https://civilnet.am/news/754869/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%bd-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%ab-%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af-%d6%84%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում