Գլխավոր Լրահոս

Սյունիքում՝ «Հյուսիս-հարավ»-ին հարող տարածքում, մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի

Սյունիքում՝ «Հյուսիս-հարավ»-ին հարող տարածքում, մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո։ Դրանից 2 միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ։ Ծրագրում ևս 2,4 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորում կիրականացնի կառավարությունը: Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության կարժանացնի այս համաձայնագիրը։

Ըստ որոշման հիմնավորման՝ լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքին հարող 7,7 հեկտար տարածքում։ 

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ նախատեսված են 5 ուղեգիծ և 2 կշեռք՝ 100 տոննա կշռողությամբ»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 

Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ նման կենտրոնների ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում երկրի ամբողջ տարածքում ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային ու տարածքային պայմանների, թե՛ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և թե՛ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու շահագործման հարմարավետության տեսանկյունից։

https://civilnet.am/news/774678/%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-236-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d5%af-%d5%af%d5%be%d5%a5%d6%80%d6%81%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում