Գլխավոր Լրահոս

Անցումային կառավարությունը կվերացնի «Փաշինյանի անհեթեթ որոշումները»․ Բագրատ սրբազան

Անցումային կառավարությունը կվերացնի «Փաշինյանի անհեթեթ որոշումները»․ Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին կրկին շեշտեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է անցումային կառավարություն։ Նա ներկայացրեց, թե ինչ պետք է իրականացնի նոր կամ անցումային կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո, առանձնացրեց 19 կետ։

«Մինչև նոր ընտրությունները չպետք է որևէ կերպով լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։ Պետք է նոր կառավարությունը հանձնառու լինի շարունակելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև այն մերժելու է «հակա»-ներով արտաքին քաղաքականությունը»,- նշեց սրբազանը՝ հավելելով, որ անցումային կառավարությունը վերացնելու է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ընդունված մի շարք «անհեթեթ որոշումներ», ինչպիսին է, օրինակ, ակադեմիական քաղաքի նախագիծը։ Ըստ նրա՝ նոր կառավարությունը չի լինելու հակառուսական կամ հակաարևմտյան։

«Պետք է կասեցվի նաև Հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը։ Բացի այդ, բազմաթիվ անհասկանալի ծրագրեր կչեղարկվեն՝ սկսած տրանսպորտի գներից մինչև հրեշավոր թանկացումներ»,- ընդգծեց նա։

Նոր կառավարությունը նաև պետք է «բանտերից ազատի քաղաքական բանտարկյալներին ու ամեն ինչ անի, որ Բաքվի բանտերից վերադառնան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները»։

Բագրատ սրբազանի խոսքով՝ պետք է մշակվի նոր ռազմական դոկտրին։ Նրա խոսքով՝ 2020-ի պատերազմից առաջ իրեն խնդրում էին «ներգրավվել հայեցակարգի մշակման հոգևոր բաղադրիչի մեջ»։

«Նաև նրանք ինձ առաջարկում էին պատգամավոր դառնալ։ Երբ հարցրել եմ, թե ի՞նչ Հայաստան եք ուզում, ասել են՝ դե, լավ Հայաստան»,- հիշեց Բագրատ սրբազանը։ 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև ասաց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեմ չէ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ հավելելով, որ այն, սակայն, պետք է տեղի ունենա խաղաղության պայամանգրի կնքումից հետո՝ ամբողջական մեկ փաթեթով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում