Գլխավոր Լրահոս

«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար

«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար

Հոդվածը գործընկերային բովանդակություն է

Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը և նպաստել համայնքների զարգացմանը: Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երևան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն ու հաջողված ստարտափ ընկերությունների փորձը կնպաստեն իր երազանքների իրականացմանը:

Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել, հետաքրքրաշարժ ու գրավիչ մեթոդներով ինտերակտիվ մթնոլորտ ապահովել և զարգացնել աշակերտների մտավոր ներուժը: Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը, ինչպես նաև տրամաբանության, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:

«Պետության ամրության հիմքում կրթությունն է: Այդ պատճառով, հետագայում ինչ բիզնես կամ նորարարություն նախաձեռնեմ՝ սկսելու եմ կրթության ոլորտից։ Ինձ թվում է՝ դասավանդման մեթոդի խնդիր կա: Աշակերտներին դասապրոցեսում ավելի շատ ինտեգրելուն կնպաստեն նաև քվեսթ սենյակները: Դրա միջոցով ինֆորմացիա որոնելը, ստանալը և վերլուծելն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող է: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խոսվում է արհեստական բանականության դերի մասին: Պետք է այնպես անել, որ մարդու գործոնը չկորցնի իր նշանակությունը: Երբ ես հարցեր եմ ունենում, առաջինը դիմում եմ հայրիկիս: Որոնողական համակարգերից օգտվում եմ իր բացակայության դեպքում: Նույնիսկ այդ ժամանակ կարևոր է տիրապետել դրանք վերլուծելու հմտություններին: «Մեկնարկի՛ր» ծրագիրն ինձ կօգնի ստացած գիտելիքներս ճիշտ օգտագործելու, քվեսթ սենյակներ ստեղծելու և համայնքիս զարգացմանը նպաստելու գործում», - ասել է Լարիսա Հովհաննիսյանը:

Երկու փուլով իրականացվող «Մեկնարկի՛ր» ծրագիրը կարևոր հարթակ է ստարտափ ստեղծող երիտասարդների համար: Հաջողակ ընկերությունների փորձը և մենթորների հետ աշխատարաններին մասնակցությունը նրանց կօգնեն գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը: Կրթական ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մրցույթ: Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևների:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում