Գլխավոր Լրահոս

Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բրիգերը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում