Գլխավոր Լրահոս

ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են տարբեր երկրներից․ Գրիգորյան

ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են տարբեր երկրներից․ Գրիգորյան

Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են մի քանի տարբեր երկրներից։ Այս մասին մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

Ճշտող հարցին, թե ՀԱՊԿ կազմում կան այդպիսի երկրներ, Գրիգորյանը նշեց․ «Չեմ մեկնաբանելու»։ Արտաքին հետախուզության պետը չմեկնաբանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը

Թե ի՞նչ քայլեր են արվում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար, Գրիգորյանն ասաց․ «Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։ Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հետախուզական տեղեկությունները, որոնք պիտի հավաքի, և դրանք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին արտաքին վտանգները չեզոքացնելու, որոնք գալիս են տարբեր երկրներից և տարբեր երևույթներից։ Մեր հետախուզական տեղեկությունները և վերլուծությունները միտված են ապահովելու, որպեսզի քաղաքականության և քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»։

Հարցին՝ Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր, որոնք օժանդակում են այդ երկրներին, Գրիգորյանը պատասխանեց․ «Բոլոր ժամանակակից երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերները ունեն և՛ ներքին դերակատարներ, և՛ արտաքին դերակատարներ, և Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ»։

Դիտարկմանը, թե իրավապահները նման դեպքերի բացահայտում չեն արել, ծառայության պետը նկատեց․ «Իրավապահները բացահայտումներ անում են և դրա մասին են վկայում նաև քրեական գործերը, որոնք ընթանում են»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր հարձակման վտանգներին, նա նշեց․ «Ռազմական հարձակման վտանգները միշտ կան։ Քանի դեռ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն նորմալացել ինչպես որ հարկն է, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերել, բայց նաև չպետք է գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ ձևով յուրաքանչյուր օր գնահատում ենք այդ ռիսկերը և տեղեկացնում ենք վարչապետին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում