Գլխավոր Լրահոս

Աղքատության հաղթահարման հայկական տարբերակը

Հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ այսօր աշխարհում շուրջ 1,4 միլիարդ մարդ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, որոնցից 400 միլիոնը՝ Հնդկաստանում, 180 միլիոնը՝ Չինաստանում: Անդրսահարյան Աֆրիկայի երկրներում ծայրահեղ աղքատ է բնակչության 47%-ը:
Շաբաթ օրը Երևանի պետական համալսարանում Հայկական տնտեսագիտական միության եռօրյա գիտաժողովի բացմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30% է [ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 35,8%], և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»:

Վիճակագրական տվյալները, սակայն, վկայում են այն մասին, որ թեև կառավարությունը հայտարարում է արձանագրվող տնտեսական աճի և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման մասին, սակայն Հայաստանում աղքատությունը խորանում է։ Այսպես` եթե 2009թ. 14,2% տնտեսական անկման պարագայում երկրում աղքատության մակարդակն ավելացել է 6,2-տոկոսային կետով՝ կազմելով 34,1%, ապա 2010թ. 2,6% տնտեսական աճի պայմաններում աղքատության մակարդակն ավելացել է 1,7-տոկոսային կետով՝ կազմելով 35,8%։

Հայաստանի կառավարությունը 2008-2012 թթ. իր գործունեության ծրագրում ամրագրել էր, որ պետք է հասնի երկրում աղքատության 11,2%-ից էլ ցածր ցուցանիշի։ Մինչ այդ Հայաստանում մշակվել էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր: 2008թ. երկրորդ կիսամյակում ծրագրի համակարգող խորհուրդը (խորհրդի նախագահ՝ վարչապետ Տիգրան Սարգսյան) որոշեց այն վերանվանել Կայուն զարգացման հայեցակարգ:

Ներկայում կառավարությունն արդեն 2012-2017 թթ. իր ծրագրում նշել է աղքատության կրճատման ապահովում՝ 8-10-տոկոսային կետով։ Դա նշանակում է, որ եթե կառավարությունը նույնիսկ ապահովի խոստացված թվերը 2017թ. վերջին, Հայաստանում աղքատության մակարդակը կկազմի 25,7%: Այսինքն՝ աղքատության մակարդակը կլինի ավելի մեծ, քան 2008թ. (23,8%)։ Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը տասը տարվա գործունեության արդյունքում ապահովելու է մի ցուցանիշ, որը եղել է այն ժամանակ, երբ նա ստանձնում էր կառավարության ղեկը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում