Գլխավոր Լրահոս

Ստամբուլում SOCAR-ի դիմաց բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի՞ էր, թե՞ հանուն Պաղեստինի

Ստամբուլում SOCAR-ի դիմաց բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի՞ էր, թե՞ հանուն Պաղեստինի

Մայիսի 31-ին Ստամբուլում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիաներ են իրականացրել ադրբեջանական պետական նավթագազային պետական ընկերության՝ SOCAR-ի դիմաց։ Հավաքվածները, որոնց թիվը տարբեր հաշվարկներով կազմում էր շուրջ հազար մարդ, պահանջում էին դադարեցնել Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթամթերքի տարանցումը Իսրայել՝ պատճառաբանելով, որ իսրայելական կողմը ստացվող վառելիքը օգտագործում է պաղեստինյան կողմի դեմ ավիահարվածներում։ Ըստ այդ կոչերի՝ SOCAR-ն այդ կերպ սնուցում է իսրայելական հարձակողական գործողությունները։ 

Ստամբուլաբնակ գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում նկատեց, որ ցույցը թեև փոքրաթիվ էր, սակայն առկա խնդիրը մատնանշելու առումով բավականին ազդեցիկ էր և վկայում է, որ Թուրքիան, չնայած պաշտոնական հավաստիացումներին, ամբողջովին չի դադարեցրել իր տնտեսական կապերը Իսրայելի հետ։ 

Ըստ Քոփթաշի՝ հավաքվածների շրջանում կային ինչպես իսլամական, այնպես էլ ձախակողմյան հայացքներով աչքի ընկնող երիտասարդներ, որոնք իրենց բողոքն արտահայտելիս կարմիր ներկ են օգտագործել։

Քոփթաշը պատմում է, որ ցույցի մասնակիցների դեմ արշավ են իրականացրել Թուրքիայում գործող հատկապես մերձադրբեջանական լրատվամիջոցները, որոնք փորձել են վարկաբեկել բողոքի ակցիայի գաղափարը։ 

Բանախոսը շեշտում է, որ SOCAR-ի դիմաց բողոքի գործողությունը չի կարելի համարել հակաադրբեջանական, այն ավելի շատ ուղղված էր Պաղեստինի աջակցությանը։

Թուրքական աղբյուրների համաձայն՝ ոստիկանները բերման են ենթարկել 13 անձի, սակայն մի փոքր անց նրանց բոlորին ազատ են արձակել։

Թուրքիայում գործող լրատվամիջոցներից Haber Global-ը, որն ակտիվորեն լուսաբանում է Ադրբեջանի շուրջ կատարվող իրադարձությունները, դեպքերը սադրիչ է համարել։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում