Գլխավոր Լրահոս

Ակադեմիական քաղաքի հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար

Ակադեմիական քաղաքի հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հայեցակարգային աշխատանքներ են իրականացվել ակադեմիական քաղաքի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, ինչպես նաև քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով․ «Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- նշել է Անդրեասյանը:

***

Շուրջ երեք տարի առաջ կառավարությունը հայտարարեց ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին, որը, ըստ հայեցակարգի, պետք է ամբողջ ծավալով գործի 2030-ից։ Քաղաքի նախագիծը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար։ Ըստ հայեցակարգի՝ ակադեմիական քաղաքում տեղակայված է լինելու մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհ: Նախագծում նշվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 4 կլաստերից, որտեղ և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է 44 000 մարդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում