Գլխավոր Լրահոս

Հայաստանը կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի բանաձևին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ Հայաստանն այս անգամ կողմ է քվեարկել բանաձևին։ Անցած տարի նույնատիպ բանաձևի  քվեարկության համեմատ այս անգամ 3-ով ավելացել է կողմ արտահայտվող երկրների թիվը, 6-ով պակասել են ձեռնպահ քվեարկող երկրները։  

Փաստաթուղթը վերահաստատում է «ժողովրդագրական պարտադրված փոփոխությունների անընդունելիությունը», շեշտում է մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ներքին տեղահանված անձանց, փախստականների և այլ անձանց համար, որոնք բնակվում են հակամարտությունից տուժած բոլոր հատվածներում Վրաստանի տարածքում»։

Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»։

Բանաձևը շեշտում է «Վրաստանում հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը»։

Բանաձևով նաև Ժնևյան քննարկումների բոլոր մասնակիցներին կոչ է արվում մեծացնել ջանքերը կայուն խաղաղություն հաստատելու, վստահության կառուցման միջոցառումներն ընդլայնելու, մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու, անվտանգային նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան կամավոր, ապահով, արժանապատիվ կերպով և անարգել վերադառնալ իրեն ծագման վայրեր։

Փաստաթուղթը նաև ընդգծում է այս գործընթացը կազմակերպելու համար ժամանակացույց մշակելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում