Գլխավոր Լրահոս

Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել

Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել

Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը։

«Հունիսի 6-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում։ Այժմ նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։

***

Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածում սահմանազատումից հետո այդ տարածքներում զինված ուժերի փոխարեն տեղակայվել են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ապրիլ-մայիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, մասնավորապես, համաձայնեցրել էին Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում