Գլխավոր Լրահոս

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագրին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագրին

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի դեկտեմբերի 14-ին Աթենքում:

«Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը, համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,- ԱԺ հանձնաժողովի նիստին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրության, տեխնոլոգիաների փոխանցումն ու տեխնիկական աջակցությունը, ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացումը, ռազմական նշանակության ապրանքների նորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը:

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ այս համաձայնագիրը հնարավորություն է  տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ հիմնման, այլ նաև զինվորների պատրաստման հարցում․ «Հունաստանը, որպես Հայաստանի բարեկամ, նաև հանդիսանում է կամուրջ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության»,-հավելեց նա:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

https://civilnet.am/news/767117/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%b6%d6%84%d5%a5%d5%ac/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում