Գլխավոր Լրահոս

«Արմավիան» վերսկսում է թռիչքները մինչև հոկտեմբերի 18-ի կեսօր

«Արմավիան» վերսկսում է թռիչքները մինչև հոկտեմբերի 18-ի կեսօր

«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսում է «Արմավիայի» չվերթների սպասարկումը մինչև հոկտեմբերի 18-ը` ժամը 11:30: Այս մասին ՍիվիլՆեթին հաղորդեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Վերջինիս խոսքով` «Արմավիան» կուտակված պարտքից փոխանցել է 90 մլն դրամ:

Այսօր «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը օդանավակայանին ունեցած պարտքի պայմանավորված չափը մոտ $1 մլն-ով խախտելու համար:

Մեկնաբանելով Արմավիայի այն հայտարարությունը, թե «Զվարթնոցին» ըստ ամենայնի դուրեկան չէ, որ առաջիկայում «Արմավիան» կարող է նոր բաժնետեր ունենալ, Գևորգ Աբրահամյանը նշեց, թե «Զվարթնոցը» տեղյակ չէ, թե ովքեր են ավիաընկերության հնարավոր նոր բաժնետերերը և արդյոք կան այդպիսիք։

Այս տարի մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ Այդ ժամանակ «Արմավիան» օդանավակայանի առջև կուտակել էր վեց ամսվա պարտք՝ $5,3 մլն։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում