Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին․ Օ՛Բրայեն

ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին․ Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Այդ մասին հունիսի 11-ին Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ 

«Ապրիլի 5-ին, երբ Բրյուսելում քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ տեսանք։ Մեր երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ոլորտում, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, բիզնեսի համար կդյուրացնի առևտուրն առաջիկա տարիներին։ Սա այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»,- նշեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։

https://civilnet.am/news/781360/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%84%d5%bd%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1-%d6%85%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6/

«Ես այստեղ եմ վերահաստատելու մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններով։ Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Ջանքեր են ներդրվել բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտրվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում։ ԱՄՆ-ն հպարտ է աջակցել այս ջանքերին»,- նշեց Օ՛Բրայենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին․ «Գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը կողք կողքի գոյություն ունեն։ Այդ ուղղություններով իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք։ Մենք աջակցում ենք նաև տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»։

https://civilnet.am/news/781301/%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%e2%80%a4-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում