Գլխավոր Լրահոս

Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել․ Փաշինյան

Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել․ Փաշինյան

Հայաստանի սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրության փոփոխությունների հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում: Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ից հետո՝ 2019-ին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստը բավականին հասունացած է, և վերջին ճշգրտումներից հետո այն կարելի ստորագրել՝ արդեն հաստատված երկկողմ  համաձայնեցումների հիման վրա։

Հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»։

https://civilnet.am/news/780936/%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%a8-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a2%d5%a1%d6%84%d5%be%d5%ab-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%af%d5%b8%d5%ba%d5%ab%d5%bf-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b4%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d6%84%d5%ab%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/

Սահմանադրական փոփոխությունների հարցը կրկին օրակարգում է հայտնվել այս տարվա սկզբին, երբ հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»։

Հայաստանի ընդդիմությունը նշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում