Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը երրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հունիսի 14-ի առավոտյան ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմի երեք ապատեղեկատվություններն էլ նշվում է, թե իբր հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու նույն՝ հարավարևմտյան ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության նախորդ երկու հերքումները ներկայացնում ենք ստորև․
Civilnet











