Գլխավոր Լրահոս

«Լիդիան Արմենիայում» բաժնետոմսերի նվիրատվությունը կառավարությանը հետաձգվում է

«Լիդիան Արմենիայում» բաժնետոմսերի նվիրատվությունը կառավարությանը հետաձգվում է

Մինչ այս պահը կառավարությունը չի ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստող «Լիդիան Արմենիա» ընկերությունում 12,5 տոկոս բաժնեմասը։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության հունիսի 14-ին ընդունած որոշումներից մեկից։ 

Ըստ այդ որոշման՝ կառավարությունը երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 տոկոսի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը։ Այս պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։ 

Որոշման մեջ նշվում է, որ մինչ այս պահը նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Բացի այդ,  «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ»  ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 1,5 տարի առաջ՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում