Գլխավոր Լրահոս

Հանրապետականը գտավ իր Բոզոյանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մեկ տարվա ազատազրկման դատապարտեց «փուչիկների գործով» միակ ամբաստանյալ, փուչիկները մեթան գազով լիցքավորած Սերոբ Բոզոյանին:

Բնականաբար, այս անգամ էլ իշխանությունների պահվածքը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք, սովորության համաձայն, ինչ-որ բան կոծկել են: Մի կողմից՝ իշխանությանը չի կարելի մեղադրել, որ ոչինչ չեն արել գործը բացահայտելու ուղղությամբ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իրական մեղավորները կարծես թե խույս են տալիս պատասխանատվությունից: Պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև պատվիրատուները, և այդ պատասխանատվությունը պետք է լիներ առնվազն բարոյական և քաղաքական հարթությունում:

Խնդիրն այն է, որ միջադեպը տեղի է ունեցել իշխող կուսակցության նախընտրական միջոցառման շրջանակում, և հայտնի է, որ փուչիկներով միջոցառման կազմակերպիչները հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են: Այդ անձը կամ անձնավորությունները մինչև այժմ բացատրություն չեն տվել, թե ինչու են նման անփութություն թույլ տվել կամ միջոցներ խնայել «փուչիկներով» միջոցառումը անվտանգ անցկացնելու համար: Ի վերջո, նույն Սերոբ Բոզոյանը կարող էր փուչիկները լիցքավորած լինել առավել վտանգավոր գազով, որի հետևանքները շատ ավելի տխուր կլինեին: Ու նման բացթողում տեղի է ունենում այնպիսի միջոցառման ժամանակ, որին մասնակցում է Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ ՀՀ նախագահը: Այստեղ կրկին հարց է առաջանում՝ ինչով են զբաղված եղել նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները և ընդհանրապես Հայաստանի անվտանգության ծառայությունները: Արդյոք պետք չէ՞ր հետաքննություն սկսել այս ուղղությամբ:

Այս ամենի փոխարեն Հայաստանի «ամենաարդարադատ» դատարանը մեղավոր ճանաչեց ընդամենը մեկ հոգու: Այս հանգամանքը կրկին ապացուցում է, որ մեր երկրում արդարադատությունը կիրառվում է պատվերով և ըստ նպատակահարմարության:

Երևի անարդարության այս կրիտիկական աստիճանն է պատճառը, որ հանրապետականներին վերջին շրջանում կրակն է «հետապնդում», որը տհաճ անակնկալներ է մատուցում իշխող կուսակցությանը հրապարակային (և ոչ միայն) միջոցառումների ժամանակ՝ մե՛կ հայտնի օլիգարխների ռեստորաններում է հրդեհ բռնկվում, մե՛կ Հանրապետականի գրասենյակում, մե՛կ Հանրապետության հրապարակում: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում