Ինչպես և հայտարարել էր «Զվարթնոց» օդանավակայանը, այսօր առավոտյան ժամը 11:15-ից դադարեցվել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի խոսքով` չվերթների սպասարկումը կվերսկսվի այն ժամանակ, երբ «Արմավիան» որոշակի գումար կփոխանցի պարտքից:
Հիշեցնենք, որ երեկ ևս` հոկտեմբերի 17-ին, «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը` օդանավակայանին ունեցած պարտքի պայմանավորված չափը մոտ $1 մլն-ով խախտելու համար: Ավելի ուշ` օրվա երկրորդ կեսին, հայտարարվեց, որ «Արմավիան» կուտակած պարտքից փոխանցել է 90 մլն դրամ: «Զվարթնոցը» ժամանակավորապես վերսկսել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը մինչև հոկտեմբերի 18-ը` ժամը 11:30-ը:
Ներկայում «Արմավիայի» ընդհանուր պարտքը «Զվարթնոցին» մոտ $3,5 մլն է։
Civilnet











