Ռուսաստանն ակնկալում է առաջիկայում Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- հայտնել է նա:
Խոսելով ժամկետի մասին՝ Իվանովը նշել է. «Առաջիկայում։ Հաշվարկում ենք՝ մինչև տարեվերջ»:
***
Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել 2023-ի մայիսին՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը։
2022-ի հոկտեմբերին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի արտգործնախարարը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։
Civilnet











