Գլխավոր Լրահոս

Բլինքենն Ալիևին կոչ է արել «անհապաղ ավարտին հասցնել» խաղաղության համաձայնագիրը

Բլինքենն Ալիևին կոչ է արել «անհապաղ ավարտին հասցնել» խաղաղության համաձայնագիրը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու կարևորությունը։ Հաղորդագրությունը՝ թարգմանաբար ստորև։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր [հունիսի 20-ին-խմբ․] հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պետքարտուղարը փաստել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ առաջընթացը՝ միտված խաղաղությանը և ընդգծել համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու կարևորությունը։

Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահագները հանձնառու է ներգրավված մնալ գործընթացում՝ կողմերի համար օգտակար ցանկացած ձևով։

Ընդգծելով ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարը շեշտել է կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հանուն կլիմայի և էներգիայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ը հանձնառու է օգնելու COP29 համաժողովի հաջող անցկացմանը։

Նա ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման կոչ է արել և հորդորել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին և դա անել հնարավորին շուտ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում