Գլխավոր Լրահոս

Տնտեսավարողների շրջանառությունը կհաշվարկեն նոր ՀԴՄ-ները

Տնտեսավարողների շրջանառությունը կհաշվարկեն նոր ՀԴՄ-ները

Հայաստանի 1100 խոշոր հարկ վճարողների մոտ 2013թ. հունվարի 1-ից պետք է ներդրված լինեն նոր տեխնիկական չափանիշներով ընդհանուր առմամբ 8,4 հազ. հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ)։

Այսօր կառավարության նիստից հետո ՀԴՄ-ին վերաբերող կառավարության որոշման մանրամասների ներկայացման մամուլի ասուլիսին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ նոր սարքավորումների գինը կարող է կազմել մինչև 180 հազ. դրամ։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ այդ սարքավորումները դեռևս ներկրված չեն, դրանք կարող է ներկրել ցանկացած տնտեսավարող սուբյեկտ, որը կբավարարի առաջադրված տեխնիկական պահանջներին։

Ըստ Միրումյանի՝ ՊԵԿ-ի կողմից խոշոր հարկ վճարողների մոտ կատարված օպերատիվ ստուգումներն ու մոնիթորինքը ցույց է տալիս, որ տնտեսավարողի կողմից ներկայացվող շրջանառությունը չի համապատասխանում իրական ծավալներին։ Նոր ՀԴՄ-ները պետք է հնարավորություն ունենան օրական դրամական հաշվարկների տեղեկատվությունը փոխանցել հարկային մարմիններին։

«Նոր ՀԴՄ-ն պետք է լուծի ֆիսկալ հասույթների պաշտպանվածության խնդիրը, այսինքն ունենա ներքին հիշողություն»,- ասաց Միրումյանը՝ հավելելով, որ նոր ՀԴՄ-ն նաև պետք է հնարավորություն տա գործարքներ կատարել պլաստիկ քարտերով (կատարել POS-տերմինալի ֆունկցիա)։

Հարցին, թե որքանով կավելանան նոր ՀԴՄ-ների սպասարկման ծախսերը, Միրումյանը ասաց, որ դրանք էականորեն չեն տարբերվի ներկայում տնտեսավարող կողմից կատարվող ծախսերից։ Ամսական ծախսը ներկայում կազմում է 1-2 հազ. դրամ։

Ըստ ՊԵԿ-ի նախագահի տեղակալի՝ 2014թ. նոր ՀԴՄ-երը պետք է ներդրվեն եռամսյակային հաշվետվություններ ներկայացնողների մոտ, 2015թ.՝ արդեն բոլոր հարկ վճարող տնտեսավարողներին մոտ։ Ընդհանուր առմամբ պետք է ներդրվի մոտ 64 հազ. նոր ՀԴՄ։ «Փոքր և միջին բիզնեսի մոտ ներդրվելիք ՀԴՄ-ները կտարբերվեն խոշորների մոտ ներդրվողներից»,- ասաց Միրումյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում