Գլխավոր Լրահոս

Պետեկամուտների կոմիտեի նախագահը բիզնես չունի

Պետեկամուտների կոմիտեի նախագահը բիզնես չունի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ասում է, որ ինքը որևէ խոշոր բիզնես չունի։ Այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե ինչ խոշոր բիզնես ունի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ասաց. «Ես խոշոր բիզնես չունեմ»։

Հարցին, թե ինչ քայլեր է կատարում, որ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն հովանավորչությամբ, Խաչատրյանն ասաց. «Մեր աշխատակիցներից շատերը համակարգում չեն, և այն մարդիկ, որոնք զբաղվել են բիզնեսի հովանավորչությամբ, նույնպես համակարգում չեն»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ համակարգը հիմա համալրվում է նոր երիտասարդ կադրերով, այս պահին առկա է 71 թափուր տեղ։ «Հիմա որոշ մասնագետների խնդիր ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների»,- նշեց Խաչատրյանը։

ՊԵԿ նախագահը հաստատեց, որ հարկային և մաքսային համակարգում միջամտություններ լինում են՝ և՛ համակարգի ներսից, և՛ դրսից։ Միևնույն ժամանակ նա հրաժարվեց պաշտոնյաների անուններ տալ՝ նշելով, որ միջնորդում են թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ միջին օղակի։

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, որ բոլոր նախարարները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գերատեսչությունների ներքո գործող կազմակերպությունների կողմից վճարվող հարկերի համար, Խաչատրյանը ասաց, որ դա ոչ թե վստահության կամ չվստահության հարց է, այլ ինստիտուցիոնալ վարչարարությանը խթանման, այսինքն կառավարության բոլոր ստորաբաժանումները պետք է զբաղվեն հարկահավաքմամբ։

«Աշխարհի բոլոր երկրներում հարկերի հավաքագրումը միայն ՊԵԿ-ի խնդիրը չէ, դա կառավարություն խնդիրն է»,- ասաց Խաչատրյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում