ԱՄՆ-ն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հունիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ունե՞ր նոր բան լսել խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը»,- ասել է Միլլերը։
Հունիսի 20-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։
Civilnet










