Գլխավոր Լրահոս

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի և աշխատավարձերի աճ

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի և աշխատավարձերի աճ

Պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2024-ի մայիսի վերջի դրությամբ Հայաստանում եկամուտներ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 752 260, աճը 2023-ի մայիսի նկատմամբ՝ 4,7%։

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, ընդհանուր տնտեսությունում միջին աշխատավարձը կազմել է 296 690 դրամ: Նախորդ տարվա մայիսի համեմատ անվանական աճը կազմել է 6,7%: Աշխատավարձների ընդհանուր ծավալը կազմել է 223,2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11,7%։

Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվետվության՝ մայիսին առավել բարձր վարձատրվող ոլորտը եղել է ՏՏ-ն կամ ինչպես հաշվետվության մեջ է գրված՝ «Ծրագրային ապահովման մշակումը»՝ 1,179 մլն դրամ միջին աշխատավարձով: Երկրորդ տեղում ֆինանսական միջնորդության ոլորտն է՝ 874 հազար դրամ միջին աշխատավորձով, իսկ երրորդ հորիզոնականում` շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը` 679 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ամենացածր աշխատավարձերն արձանագրվել են միկորձեռնարկություններում, որտեղ միջին աշխատավարձը մայիսին կազմել է 72 հազար դրամ: 

Աշխատատեղերի թվաքանակով առաջին տեղում ոչ առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտներն են: Մայիսին ոլորտում աշխատատեղերի թիվը կազմել է 203 226։ Միջին աշխատավարձն այս ոլորտում եղել է 218 հազար դրամ` 9,3% ավելի շատ, քան անցյալ տարի նույն ամսում: Աշխատողների թվաքանակով վերջին տեղում կացության կազմակերպման ոլորտն է` 220 հազար դրամ միջին աշխատավարձով` 9,8% ավելի շատ, քան անցյալ տարի նույն ամսում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում