Գլխավոր Լրահոս

Սարյան-Պարոնյան փողոցների միջև ընկած 13 հազար քմ հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ

Սարյան-Պարոնյան փողոցների միջև ընկած 13 հազար քմ հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ

Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջև ընկած ավելի քան 13 200 քառակուսի մետր մակերեսով հողամասը կճանաչվի հանրային գերակա շահ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունիսի 27-ի նիստում։ 

Այդ 13 200  քառակուսի մետր մակերեսը ընդգրկում է նաև պետական սեփականությամբ հողամասեր: Հաշվի առնելով, որ Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքի հիման վրա իրականացվելու է «Համաշխարհային առևտրի կենտրոն» քաղաքաշինական ծրագիրը, առաջարկվում է պետական հողամասերը օտարել ուղղակի վաճառքի ձևով։ 

Այս ծրագրի իրականացմամբ կկառուցվեն կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար։ 

https://civilnet.am/news/749298/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d5%b2%d5%b8%d6%81%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d6%83%d5%b8%d5%bd%d5%bf%d5%ab-%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84%d5%a8-%d5%af%d6%85%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%ab-%d5%bc%d5%a5%d5%b6%d5%b7%d5%ab%d5%b6%d5%ab%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում