Գլխավոր Լրահոս

Դեբեդի վարարումից տուժած ագրոբիզնեսին վարկային տարկետում կտրվի

Դեբեդի վարարումից տուժած ագրոբիզնեսին վարկային տարկետում կտրվի

Կառավարությունը կաջակցի Լոռու ու Տավուշի ագրոբիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք տուժել են մայիսի 25-26-ի հեղեղների հետևանքով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 27-ի նիստում։

Խոսքը այն ագրոընկերությունների մասին է, որոնք գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուներ են։

«Լոռու և Տավուշի մարզերում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող մի շարք շահառուների մոտ առաջացել են խնդիրներ՝ վարկի մայր գումարի և տոկոսադրույքի հերթական վճարումները ու մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Ինչի արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրի շրջանակից և զրկվել աջակցությունից օգտվելու հնարավորությունից»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 

Ըստ կառավարության՝ կա նման շուրջ 100 վարկառու՝ 150 մլն դրամ վարկային մնացորդով։

Կառավարության որոշմամբ՝ այս ընկերությունների համար կտրվի վարկային տարկետում։ Մասնավորապես, կերկարաձգվի վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը մինչև մեկ տարով։ Յուրաքանչյուր շահառուի մասով երկարաձգման ժամկետը պետք է գնահատի ֆինանսական կառույցը։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում