Գլխավոր Լրահոս

Իրանում նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը

Իրանում նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը

Հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրվեց բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Նա դարձավ Իրանի 9-րդ նախագահը։

Ըստ Իրանի նախընտրական շտաբի վերջնական տվյալների՝ Մասուդ Փեզեշքիանը երկրորդ փուլի արդյունքներով առավելության է հասել իր հիմնական մրցակից, պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի նկատմամբ։ Ընտրություններին մասնակցած 30,5 մլն քաղաքացիների քվեարկության արդյունքում Փեզեշքիանը ստացել է 16,3 մլն ձայն (53,6%), իսկ Սաիդ Ջալիլին՝ 13,5 մլն ձայն (44,4%)։

Երկրորդ փուլում ընտրությունների մասնակցության տոկոսը կազմել է 49,8 տոկոս, քանի որ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը շուրջ 60 միլիոն է։

Ի համեմատություն Իրանում անցկացված նախագահական առաջին փուլին՝ թե՛ ընտրություններին մասնակցության աստիճանը, թե՛ նախագահի վերոնշյալ թեկնածուների ձայները որոշակի փոփոխության են ենթարկվել։

Հունիսի 28-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցության աստիճանը շուրջ 40 տոկոս էր կազմել․ ընտրություններին մասնակցած շուրջ 24 միլիոն քաղաքացիներից Մասուդ Փեզեշքիանի օգտին քվեարկել էր մոտ 10,5 մլն, իսկ Սայիդ Ջալիլիի օգտին՝ 9,5 մլն քաղաքացի։

Մասուդ Փեզեշքիանը Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի կառավարությունում զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, եղել է Իրանի խորհրդարանի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ գումարումների պատգամավոր, ինչպես նաև 2016-2020 թվականներին զբաղեցրել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում