Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը ձախերի դաշինքն է

Ֆրանսիայի ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը ձախերի դաշինքն է

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ»  (NPF) ձախ կուսակցությունների դաշինքը և ստացել 182 տեղ Ազգային ժողովում․ ըստ ֆրանսիական լրատվամիջոցներին՝ այդ մասին վկայում են երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները:

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 տեղ), երրորդը ՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» (RN), որը ստացել է 143 տեղ:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս, ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել խորհրդարանում մեծամասնություն ստանալ։

Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, մեծամասնության համար անհրաժեշտ է 289 տեղ։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը պատրաստվում է Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնել: Նախօրեի երեկոյան հայտարարելով իր այդ մտադրության մասին ՝ նա ակնարկել է, որ պատրաստ է շարունակել իր պարտականությունները՝ հաշվի առնելով ընտրություններից հետո առաջացած քաղաքական անորոշությունը:

Մակրոնը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել: «Ազգային միավորումը» առաջին փուլի արդյունքներով զբաղեցրել էր առաջին տեղը և կիրակի օրվա քվեարկության ընթացքում բարձր արդյունքների ակնկալիք ուներ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորել էին ջանքերը ՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

«Անպատվաբեր դաշինքները խանգարեցին ֆրանսիացիներին ունենալ երկրի վերականգնմանն ուղղված քաղաքականություն», - հայտարարել է «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելլան՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:

Հունիսի սկզբին Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակից հետո Էմանուել Մակրոնը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

https://civilnet.am/news/783869/%d5%b4%d5%a1%d5%af%d6%80%d5%b8%d5%b6%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում