Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել»,- ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 5-ին Իրանում կայացած ընտրությունների արդյունքներով նախագահ է ընտրվել բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Նա դարձել է Իրանի 9-րդ նախագահը։ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։
Civilnet











