Գլխավոր Լրահոս

Միրզոյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Միրզոյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը։

«Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը:

Միջոցառման շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:

https://civilnet.am/news/784979/%d5%be%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a3%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d5%be-%d5%a2%d5%ac%d5%ab%d5%b6%d6%84%d5%a5%d5%b6-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d5%a3%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում