Գլխավոր Լրահոս

Սամանթա Փաուերն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից տեղահանվածների անվտանգ վերադարձը

Սամանթա Փաուերն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից տեղահանվածների անվտանգ վերադարձը

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ժողովրդավարությունն ամրապնդելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։

«Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ-ն ընդհանրապես պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին հնարավորության այս պատուհանից առավելագույն արդյունք քաղելու հարցում։ 2018-ին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- նշել է Սամանթա Փաուերը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը. «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահն օգտագործի»։ 

Անդրադառնալով Վաշինգտոնում այսօր սպասվող Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպմանն, Փաուերն ասել է․ «Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, որոշները չափազանց զգայուն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից միանշանակ է այն, որ կողմերը գիտակցում են, որ բացվելիք հնարավորությունները չի կարելի բաց թողնել»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը նաև կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ապահով վերադարձի իրավունքը։ 

«ԱՄՆ-ը՝ միջազգային համայնքի բազմաթիվ սուբյեկտների պես, կոչ է անում, որ այս անձանց և այս ընտանիքների իրավունքները ապահովվեն, որպեսզի նրանք կարողանան հոժարակամ և ապահով վերադառնալ իրենց տներ։ Շատ ընտանիքների ցանկությունն է պարզապես գնալ, այցելել իրենց եկեղեցիները, վանքերը, ազգականի, ընտանիքի անդամի գերեզմանին և այլն, բայց մինչ օրս այդ վերադարձը տեղի չի ունեցել»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Սամանթա Փաուերը նկատել է, որ ԼՂ-ի ժողովրդի համար պետք է պատշաճ պայմաններ լինեն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ 

https://civilnet.am/news/784979/%d5%be%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a3%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d5%be-%d5%a2%d5%ac%d5%ab%d5%b6%d6%84%d5%a5%d5%b6-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d5%a3%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում