Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ Բլինքեն

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները հրապարակել են հետևյալ հաղորդագրությունը․ «Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։ Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար»։

Հանդիպման մեկնարկին իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Սա երկարաժամկետ և արժանապատիվ գործընթաց է և բացառիկ հնարավորություն է երկու երկրների, տարածաշրջանի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունների համար: Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել և աջակցել կողմերին՝ Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին: Այսօր հնարավորություն է ստեղծվել ամփոփելու առաջընթացը, որ ձեռք է բերվել։ Կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, դրան Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի: Շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար, որպեսզի նորից գնահատեմ, թե որտեղ ենք և տեսնել, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու հասնել համաձայնության»,- նշել է Բլինքենը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում