Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Եվրամիության քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը։
«Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,- ասված է դեսպանության հայտարարությունում։
Սյունիք կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպանը նաև հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին, վերջիններիս հանձնել առաջին օգնության պայուսակներ․ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»։
Civilnet











