Գլխավոր Լրահոս

Հարավային Կովկասը ԱՄՆ-ի օրակարգում կարևորությամբ տասներորդ հարցն է. Բուշի նախկին խորհրդական

Հարավային Կովկասը ԱՄՆ-ի օրակարգում կարևորությամբ տասներորդ հարցն է. Բուշի նախկին խորհրդական

Հարավային Կովկասը ԱՄՆ-ի օրակարգում կարևորությամբ տասներորդ հարցն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ Ռուսաստանի հարցերով նախկին խորհրդական Թոմաս Գրեհեմը։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար թիվ մեկ առաջնահերթությունը Չինաստանն է, ավելի ճիշտ՝ այդ երկրի զսպումը, երկրորդ տեղում Գազայում ստեղծված իրավիճակն է, իսկ երրորդ տեղում՝ անվտանգությունը Եվրոպայում ուկրաինական ճգնաժամի համատեքստում։  

«Հարավային Կովկասի երկրները բարձր տեղում չեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում, քանի որ Վաշինգտոնն իր ուշադրությունը կենտրոնացնում է առավել ունակ ռազմավարական մրցակցի՝ Չինաստանի վրա։  Երկրորդ տեղում այժմ ռազմական գործողություններն են Գազայի հատվածում, դրանց էսկալացիայի կանխումն ու չտարածումը։ Երրորդ տեղում Եվրոպայի անվտանգությունն է, պետարազմն Ուկրաինայում և Ռուսաստանը», - ասել է Գրեհեմը։ 

Հարավային Կովկասի և նույնիսկ Միջին Ասիայի երկրները, Գրեհեմի խոսքով, այս փուլում չեն մտնում ԱՄՆ արտաքին քաղաքականության նույնիսկ հինգ առաջնահերթությունների մեջ: 

«Այդ տարածաշրջանները, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի օրակարգում տասներորդ կարևոր հարցն են։  Այս առումով քչերն են ուշադրություն դարձնում, որ հատուկ թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջաններում։ Կարծում եմ, որ սա Վաշինգտոնի առաջնահերթ խնդիրը չէ այս փուլում», - եզրափակել է նա։

Հարցազրույցը ռուսերեն՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում