Գլխավոր Լրահոս

Հայաստանի բանկերը 2024-ի առաջին կիսամյակում 172 մլրդ դրամի զուտ շահույթ են ունեցել

Հայաստանի բանկերը 2024-ի առաջին կիսամյակում 172 մլրդ դրամի զուտ շահույթ են ունեցել

Հայաստանի առևտրային բանկերը 2024-ի առաջին կիսամյակում գրանցել են 172 մլրդ դրամի զուտ շահույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով ավելի։

Ինչպես հայտնում է Modex խորհրդատվական ընկերությունը, ամենամեծ շահույթը գրանցել է «Արդշինբանկը»՝ ապահովելով 50 մլրդ դրամի զուտ շահույթ, որը 11,8 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Երկրորդ տեղում «Ամերիաբանկ»-ն է՝ 27,3 մլրդ դրամ շահույթով: «Ամերիաբանկ»-ն առաջին կիսամյակում 5,7 մլրդ դրամ ավելի է վաստակել, քան նախորդ տարի: 

15,4 մլրդ դրամ շահույթով երրորդ տեղում է «Ինեկոբանկը»։ Բանկը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 2,6 մլրդ դրամ ավելի եկամուտ է ապահովել։

Հետազոտության համաձայն՝ բոլոր բանկերն աշխատել են շահույթով։  Սակայն չորս բանկեր, այդ թվում՝ «Հայէկոնոմբանկը», «Էյչ-Էս-Բի-Սի»-ն, որը վերջերս հայտատարեց Հայաստանից հեռանալու մասին, «Արցախբանկը» և «Բիբլոս բանկը», գրանցել են զուտ շահույթի նվազում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում