Գլխավոր Լրահոս

Հայաստանը 102 միլիոն եվրոյի նոր վարկ կվերցնի

Հայաստանը 102 միլիոն եվրոյի նոր վարկ կվերցնի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն ու Հայաստանի կառավարությունը կստորագրեն «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը։ Դրանով ՀՀ-ին կտրամադրվի 102 միլիոն եվրոյի վարկ։ 

Կառավարությունը վարկային համաձայնագիրը հավանության կարժանացնի հուլիսի 18-ի հերթական նիստում։ Ծրագիրը ունենալու է երեք բաղադրիչ՝ բուժօգնության որակի բարելավում, առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում և առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում։ 

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ն արտոնյալ ժամանակահատվածն է։ 

Վարկային համաձայնագրին կից փաստաթղթերի փաթեթում որոշ փոփոխություններ է առաջարկել արտաքին գործերի նախարարությունը. մասնավորապես Program Appraisal Document оn а Proposed Loan (առաջարկվող վարկի ծրագրի գնահատման փաստաթուղթ) կոչվող փաստաթղթում Russia's invasion of Ukraine (Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա) եզրույթն առաջարկվել է փոխել ու դարձնել war in Ukraine (պատերազմ Ուկրաինայում)։ Նույն փաստաթղթում conflict with Azerbaijan (Ադրբեջանի հետ հակամարտություն) եզրույթը ԱԳՆ-ն առաջարկել է դարձնել Azerbaijan’s military offensive against Nagorno-Karabakh (Ադրբեջանի կողմից ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ)։ 

ԱԳՆ-ի այս առաջարկները քննարկվել են ու, ըստ առողջապահության նախարարության, ներկայացվել է փոխզիջումային տարբերակ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում