Հայաստանի կողմից հնդկական զենքի գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի, հայտնում է հնդկական IADN լրատվականը։
«2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի»,- ասված է լրատվամիջոցի X-ի էջում կատարված գրառման մեջ։
Total volume of weapons purchases by #Armenia from India reached $600 million by the start of current FY 2024-25 : MoD pic.twitter.com/1MgWkXwVBq
— News IADN (@NewsIADN) July 23, 2024
2022-ի սեպտեմբերին Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվել է մոտ 245 միլիոն դոլար: Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։
2023-ի նոյեմբերին էլ Հայաստանը պայմանագիր էր կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու համար։ Ըստ Еurasian Times-ի՝ պայմանագրի արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար, որը ներառում է և հակադրոնային համակարգերի մատակարարում, և ուսուցում։
2024-ի հունիսին Indian defense research wing կայքը գրել էր, որ Հայաստանը դիտարկում է նաև MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։
Civilnet











