Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիայի» թռիչքների սպասարկումը:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի խոսքով` «Արմավիան» օդանավակայանին ունեցած պարտքի պայմանավորված չափը գերազանցել է մոտ $900 հազ-ով:
Ներկայում «Արմավիայի» ընդհանուր պարտքը «Զվարթնոցին» մոտ $3,5 մլն է։
Civilnet











