Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ 2024-ի առաջին կիսամյակի ամենամեծ հարկատու

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ 2024-ի առաջին կիսամյակի ամենամեծ հարկատու

2024-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) է՝ վճարած 64 միլիարդ դրամի հարկերով։ Այդ մասին տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1 000 խոշոր հարկատուների ցանկից։ 

2023-ի առաջին կիսամյակի համեմատ ԶՊՄԿ-ի հարկերն այս տարի ավելացել են մոտ 84 տոկոսով։ 

Այս տարվա առաջին կիսամյակում երկրորդ ամենամեծ հարկատուն «Մոբայլ սենթր»-ն է՝ վճարած 32,3 միլիարդով։ «Մոբայլ սենթր»-ը զբաղվում է հեռախոսների, տեխնիկայի ներմուծմամբ ու արտահանմամբ։ Ընկերության հարկերը շուրջ երկու տարի կտրուկ աճել են՝ Ռուսաստան իրականացվող վերաարտահանման արդյունքում։ Եթե 2023-ի առաջին կիսամյակում «Մոբայլ սենթր»-ի վճարած հարկերի ծավալը մոտ 16 միլիարդ էր, այժմ այդ թիվը կրկնապատկվել է։

2024-ի առաջին կիսամյակում ամենաշատ հարկ վճարած երրորդ ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է 27,5 միլիարդի հարկեր՝ 3,1 միլիարդով պակաս անցած տարվա նույն ժամանակահատվածից։ «Գրանդ տոբակո»-ն վճարած 23,5 միլիարդ դրամով չորրորդն է։ 

Կենցաղային տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով, արտահանմամբ զբաղվող «Փրիթի ուեյ» ընկերությունը, որ առավել հայտնի է որպես Vesta խանութների ցանց, հինգերորդ ամենամեծ հարկատուն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Փրիթի ուեյ»-ի հարկերն ավելացել են մոտ 2 միլիարդով։

Նախորդ տարվա առաջին 6 ամիսներին 1 000 խոշոր հարկատուների վերին հորիզոնականներում էր «Արդշինբանկ»-ը՝ մոտ 19 միլիարդի հարկերով։ Այս տարվա առաջին կիսամյակում բանկը հարկերը նվազեցրել է մոտ 69 տոկոսով, վճարել է 5,9 միլիարդ դրամ։ Հարկերի ծավալը նվազեցրել է նաև «Ամերիաբանկ»-ը, եթե անցած տարվա համադրելի ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 19,8 միլիարդ դրամ, այժմ այդ թիվը 17,5 միլիարդ է։ 

66 տոկոսով հարկերի ծավալը մեծացրել է Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող «Սոֆտ կոնստրակտ» ընկերությունը՝ ավելի հայտնի որպես Vivaro, որը նաև տեխնոլոգիական ուղղվածություն ունի։ Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է 9,3 միլիարդ դրամի հարկեր։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում