Գլխավոր Լրահոս

Սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման պետական ծրագրում դադար է

Սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման պետական ծրագրում դադար է

Սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում դադար է՝ պայմանավորված մեծ դիմելիությամբ։ Այդ մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։ Այս պահի դրությամբ՝ նախարարության կողմից հաստատված է 1 797 հայտ, որոնցից միայն 1 517-ը՝ 2024-ին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։ Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։ Ինչպես նախապես հայտարարվել էր և սահմանվել Կառավարության որոշմամբ՝ 2 000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունների արդյունքներով կկայացվի որոշում՝ փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ։

Կառավարությունը 2022–ի հունիսին էր հաստատել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը 2022–2024 թթ համար: Ավելի ուշ գործադիրը ևս մեկ տարով՝ մինչև 2025–ի դեկտեմբերի 31–ը երկարաձգել էր ծրագիրը։ Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում